Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|
19:18 - 12 հուլիսի, 2020

Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|

hetq.am: Ավիացիոն արդյունաբերությունը պետք է պատրաստվի այն իրավիճակին, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհի տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ներդրվելու են կարանտինային սահմանափակումներ։ Այդ մասին «Financial Times»-ին հայտարարել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրեն Ջոն Հոլանդ Քեյը։ Նրա խոսքերով՝ ներկայումս Հիթրոուն դիտարկում է հիվանդության նոր բռնկումների նկատմամբ արձագանքի տարբերակներ, որոնք կարող են առաջանալ սահմանափակումների վերացումից հետո։ 

Հոլանդ Քեյն ընդգծել է, որ COVID-19-ի պատվաստանյութի մշակումը կարող է տևել մի քանի տարի։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կառավարությունը և ավիացիոն արդյունաբերության ներկայացուցիչները մշակեն գործողությունների պլան, որը հիվանդության նոր ալիքի պարագայում հնարավորություն կտա խուսափել թռիչքների ամբողջական արգելքից։

«Քանի որ ամբողջ աշխարհում ի հայտ են գալիս պարբերական բռնկումներ, մենք պետք է մտածենք ամբողջական կարանտինի վերադարձի այլ տարբերակի մասին։ Պետք է լինի այլընտրանք, որն ուղղակիորեն կդառնա մեր կենսակերպի մի մասը, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսենք հենց հիմա»,- նշել է Հոլանդ Քեյը։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել