Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․07․20 (թարմացվող)
21:57 - 12 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․07․20 (թարմացվող)

19։58- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 520 նոր դեպք է արձանագրվել, 486 մարդ առողջացել է, 8 քաղաքացի մահացել է։ Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24.041 է, 15.093 մարդ առողջացել է, 306 մահ է արձանագրվել: |factor.am|

 

18։52-  Իրանի նախագահը կոչ է արել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար միառժամանակ արգելել հանրային մեծ հավաքները, այդ թվում` հարսանիքները և հուղարկավորությունները, սակայն չի առաջարկել սահմանափակել նաև տնտեսական ակտիվությունը: Թեհրանում ոստիկանները փակել են հարսանյաց և սգո սրահները: Երկրում անցած 24 ժամում մահացել է 180 մարդ, գրանցվել է ախտահարման 2 հազար 400 նոր դեպք: Ընդհանուր հաշվով՝ վարակվել է ավելի քան 255 հազար մարդ, մահացել է 12 հազար 635 մարդ: |azatutyun.am|

 

13:20-  Կամավորների մասնակցությամբ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է Սեչենովի համալսարանում․ կամավորների առաջին խումբը դուրս է գրել չորեքշաբթի, իսկ երկրորդ խումբը դուրս կգրվի հուլիսի 20-ին։ Հետազոտության տվյալ փուլի խնդիրը մարդու առողջության համար պատվաստանյութի անվտանգությունը ցույց տալն էր, ինչն արվել է։ |news.am|


12:50- ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 6 615-ով։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (679) և Սանկտ Պետերբուրգում (293)։ 24 ժամվա ընթացքում բուժվել է ավելի քան 615, մահացել է 130 հիվանդ: Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանում կա կորոնավիրուսի 727 162 դեպք: Մինչ օրս երկրում վարակվել է 501 061 մարդ, մահացու ելքերը 11 335-ն են: |shantnews.am|


12:10- Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս պահի դրությամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857: Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219: |aliq.ge|


11:25- Վրաստանը ԵՄ-ից կստանա 183 միլիոն եվրո ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս: |shantnews.am|


11:05- ԱՄՆ-ում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը,  գրանցվել է 24 ժամվա ընթացքում գրանցված նոր դեպքերի հերթական ռեկորդը՝ հասնելով 67 149-ի։ |washingtonpost.com|


10:30- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 39 023 նոր դեպք է արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ մոտ 1 840 000 մարդ է վարակվել, որոնցից 71 469-ը մահացել է, 1071-ը՝ վերջին մեկ օրում: Մինչ այժմ ավելի քան 1.1 միլիոն մարդ առողջացել է: Բրազիլիան թե՛ կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե՛ մահերի թվով աշխարհում երկրորդն է: |tert.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․07․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել