Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ
21:25 - 11 հուլիսի, 2020

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները: 

Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը» իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը։

Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան):

Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել