Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․07․20 (թարմացվող)
21:45 - 11 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․07․20 (թարմացվող)

18։33- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 531-ով և հասել է 23 հազար 521-ի: Անցած 24 ժամում 6 մարդ է մահացել, ընդհանուր հաշվով մահացել է 298 մարդ: Իրավիճակի վատթարացման կապակցությամբ երկրի իշխանությունները Բաքվում և մի շարք շրջաններում սահմանել են խիստ կարանտինի ռեժիմ, որը կգոործի մինչև հուլիսի 20-ը: |azatutyun.am|

 

17։11-Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է  13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով: Նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 062-ի: Երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 352 մարդ: |armenpress.am|

16։29-Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ: Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է: Երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր։ [ Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայություն] |armenpress.am|

14:32- Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ: եկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255 հազար 117 է, մահացել է 12 հազար 635 մարդ, հիվանդությունը հաղթահարել՝ 217 հազար 666-ը: [Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարի] |armenpress.am|

12:30-Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը: Մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 176 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: 
Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 822 հազար 674 է, մահերինը՝ 22 հազար 152: |armenpress.am| 

12:01-Վրաստանում կորոնավիրուսով վարակվածնեի քանակը վերջին 24 ժամում հուլիսի 11-ի դրությամբ աճել է 8-ով: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 27-ից մինչև այսօր վարակվել է 981 մարդ: Միաժամանակ, արձանագրվել է 5 առողջացում, ընդհանուր առմամբ՝ 851: |aliq.ge|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել