Աղբանոցի ճանապարհը 1 կմ ձգվում է, աղբը լցնում են մեր տարածք, այրում են ու ծուխը լցվում է մեր տները. Վեդիի բնակիչները պահանջում են խնդրին լուծում տալ |tert.am|
13:42 - 11 հուլիսի, 2020

Աղբանոցի ճանապարհը 1 կմ ձգվում է, աղբը լցնում են մեր տարածք, այրում են ու ծուխը լցվում է մեր տները. Վեդիի բնակիչները պահանջում են խնդրին լուծում տալ |tert.am|

tert.am: Վեդի քաղաքում բնակիչները բողոքի ակցիա են անում, նրանք բողոքում են, որ աղբավայրից դեպի այգի տանող ճանապարհը, որը շուրջ 200 հեկտար հողատարածք է, ամբողջությամբ աղբով է պատված:

Բնակիչները նշում են, որ հատկապես առավոտյան ծուխը անտանելի է, ամբողջ քաղաքը ծխի մեջ է և երեկոյան չեն կարողանում տանից դուրս գալ, քամին ծուխը տարածում է բակ:

Բնակիչ Ավետիս Մարջանյանը նշում է, որ խնդիրը միշտ է եղել և մինչ օրս լուծում չի տրվել.

«Ամեն տեղ դիմել ենք, ասում ենք, որ այս օդը մեր երեխաները շնչում են, ասում են կմաքրենք, անընդհատ վառում են կրակը և ծուխ առաջացնում, իսկ այդ ճանապարհով դաշտատերերն են անցնում: Այդտեղ մոտ 200 մ հողատարածք կա: Իրենց պետք է, որ աղբը վառեն չերևա, բայց չեն մտածում, որ մեր երեխեքի կյանքի հետ են խաղում: Ամբողջ տարածքը աղբանոց է դարձել, բոլոր կողքի գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդը չի կարողանում հող մշակել»,-նշեց բնակիչը:

Ավետիս Մարջանյանը նշեց, որ դիմել են քաղաքապետին, սակայն նա ասել է, որ ոչնչով չի կարող օգնել.

«Դիմել եմ բոլորին, ասել եմ եկեք այս հարցը լուծեք: Այստեղ շատ ճանճեր կան: Զանգում եմ աղբի հարցերով զբաղվող տնօրերնին ասում է այդ հարցը կլուծեմ, բայց 15 օր է վառվում է: Մեղք են այս ժողովուրդը, միշտ նույնը ասել չի կարելի:

Աղբանոցի ճանապարհը 1 կմ ձգվում է, բերում են աղբը լցնում են մեր տարածք, այրում են ու ծուխը լցվում է մեր տները: Հողատերերն էլ են դժգոհում ՝այդ վառվող աղբի հոտից հնարավոր չէ աշխատել: Հետո ասում են մնացեք մեր երկրում, բայց սենց ո՞նց մնանք»:

Բնակիչ Վարդանը նշում է, որ իր տունը շատ մոտ է աղբանոցին․ երեկոյան, երբ քամի է լինում, ծուխը տարածվում է, երեխաները չեն կարողանում բակ դուրս գալ.

«Այդ մասում հողատարածք ունենք, ծխի պատճառով չենք կարողանում մշակենք, մենք խնդրում ենք, որ հարցի լուծում լինի, աղբը հեռացնեն, ճանապարհը սարքեն, ինչ է փող չկա, որ անեն»,-ասաց բնակիչը:

Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը հանդիպեց քաղաքացիներին: Նրա խոսքով՝աղբավայրը «Մաքուր երկիր» ՍՊԸ-ինն է: Աղբավայրը սպասարկում է ոչ միայն Վեդին, այլև հարակից 14 համայնքները.

«Այս պահին քաղաքում կառուցվում է աղբի տեսակավորման գործարան, որը խնդրի լուծման միտված գործընթաց է: Այդ գործարանի աշխատելուց հետո խնդիրը կլուծվի: «Մաքուր երկիր» ՍՊ-ի տնօրինությունը, որոնք իրականացնում են ծրագիրը մոտավորապես հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պետք է գործարկեն գործարանը»,-նշեց քաղաքապետը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել