ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը |factor.am|
18:03 - 10 հուլիսի, 2020

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը |factor.am|

factor.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայրապետյանը պահանջում է նախարարությունից ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը։ Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 7-ին, մակարգրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։

Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ապօրինի է․ «Երբ փորձում էին հիմնավորել, թե ինչու օրենքի խախտումով մրցույթ չի հայտարարվում, իսկ պաշտոնակատարը չի փոխվում, անհավատալի կերպով «հորինեցին», թե իբր կառավարության այս որոշումը բուհերի վրա չի տարածվում:

Իսկ երբ արդեն ռեկտորի մրցույթ էին հայտարարում, նախարարը իր հրամանում ստիպված «հիմք է ընդունում» կառավարության ՆՈւՅՆ որոշումը (էն, որ չէր տարածվում)»,- մասնավորապես գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել