Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը. Զբոսաշրջության կոմիտե
15:50 - 10 հուլիսի, 2020

Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը. Զբոսաշրջության կոմիտե

Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ կից ներկայացնելով կառավարության պատրաստած տեսանյութն այդ մասին:

Նշվում է, որ ներկայումս իրականցում են մեծածավալ աշխատանքներ` վերականգնելու Հին Գորիսի պատմական միջուկը:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ:

  • Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։

  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:

  • Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։

Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել