Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու |armtimes.com|
14:45 - 10 հուլիսի, 2020

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Ավարտվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի դիմումների ընդունման ժամկետը․ կա երկու թեկնածու։

Ինչպես հաղորդեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից, թեկնածուներից մեկը բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանն է։ Նա ի սկզբանե մեզ հետ զրուցում հաստատել էր, որ մասնակցելու է մրցույթին։ 2-րդ թեկնածուն Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանն է։

Հավանական թեկնածուներից էր նաեւ ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որը, փաստորեն, չի դիմել։ Ավելի վաղ նա նշել էր, որ դեռեւս չի որոշել՝ կմասնակցի մրցույթին, թե չէ: Որոշումը հիմնականում պայմանավորված էր լինելու բուհի կազմակերպաիրավական ձեւի փոփոխությունից, այսինքն՝ եթե պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դառնար հիմնադրամ, ինչի ուղղությամբ գործընթացը սկսվել, բայց այդպես էլ չի ավարտվել:

Շաբաթներ առաջ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ 

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել