Մեծ Բրիտանիան կօգտագործի դրոններ, որպեսզի կորոնավիրուսի թեստեր հասցնի Շոտլանդիայի հեռավոր տարածքներ
14:18 - 10 հուլիսի, 2020

Մեծ Բրիտանիան կօգտագործի դրոններ, որպեսզի կորոնավիրուսի թեստեր հասցնի Շոտլանդիայի հեռավոր տարածքներ

Մեծ Բրիտանիան կօգտագործի դրոններ, որպեսզի կորոնավիրուսի թեստեր հասցնի Շոտլանդիայի հեռավոր տարածքներ, ներառյալ Շոտլանդիայի արևմուտքում գտնվող մի շարք դժվարհասանելի կղզիներ։ 

Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալությունն ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ Լոնդոնում գտնվող Skyports Ltd կազմկաերպությունը, որը կհամագործակցի Առողջապահության ազգային ծառայության հետ, դրոնների միջոցով բացի կովիդի թեստերից, կմատակարարի նաև այլ բժշկական սարքավորումներ։

Այս նախաձեռնությունը Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ իրականացվող ծրագրի մի մաս կկազմի։

Աղբյուրը՝ bloomberg.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել