Թուրքիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1024-ով |ermenihaber.am|
13:30 - 10 հուլիսի, 2020

Թուրքիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1024-ով |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 9-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 50․103 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.024 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 2.879 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 190.390 մարդ, իսկ 1.179 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 209․962 և մահվան 5․300 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 832.623-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել