Հուլիսի 16-ին և 18-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ չարտերային 2 թռիչք կիրականացվի
12:51 - 10 հուլիսի, 2020

Հուլիսի 16-ին և 18-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ չարտերային 2 թռիչք կիրականացվի

Հուլիսի 16-ին և 18-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ չարտերային 2 թռիչք կիրականացվի, տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։ Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել