Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը |panarmenian.net|
11:56 - 10 հուլիսի, 2020

Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից եկողների մուտքը |panarmenian.net|

panarmenian.net: Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկերով, հայտնում է Reuters գործակալությունը։

Բացի Հայաստանից, արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Այդ երկրներն են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։

Շենգենյան վիզա ունեցողների և այլ ոչ եվրոպական երկրների քաղաքացիների համար մուտքը բաց է, սակայն երկիր ժամանելուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին։

Հուլիսի 10-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 242,000, դրանից մահվան 35,000 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել