Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքը ևս երկու ամսով երկարացվել է |factor.am|
19:55 - 09 հուլիսի, 2020

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքը ևս երկու ամսով երկարացվել է |factor.am|

factor.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 09.07.2020թ. բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել