Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն |hetq.am|
15:13 - 09 հուլիսի, 2020

Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն |hetq.am|

hetq.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հրապարակումներին՝ նշելով, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։

«Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիամավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։

Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»,- նշված է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել