Բժիշկներին տրամադրված հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում |hetq.am|
12:05 - 09 հուլիսի, 2020

Բժիշկներին տրամադրված հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հունիսի 24-ին «Sputnik Armenia»-ի հետ զրույցում հայտնել էր, որ կտորե դիմակ պետք է կրել այն ժամանակ, երբ «բժշկական դիմակ գնելու հնարավորություն չկա», իսկ բժշկական դիմակները «փորձաքննություն են անցնում` ճշտելու, թե արդյոք ապահովում է օդափոխանակությունը, կամ էլ ունե՞ն ֆիլտր, որը կպաշտպանի վիրուսի ներթափանցումից»։

Իսկապես, նախքան շուկայում հայտնվելը բժշկական դիմակներն ու հանդերձանքը պետք է փորձաքննություն անցնեն, քանի որ ԵԱՏՄ N 299 որոշման կարգավորման առարկա են և ենթակա են պարտադիր պետական գրանցման։

Մենք ուսումնասիրել ենք կառավարության ձեռք բերած բժշկական հանդերձանքի շուկան ու պարզել, որ դրանք չունեն պարտադիր պետական գրանցում, իսկ տեղական արտադրողների մի մասը մասնագիտացած չէ բժշկական հանդերձանքի արտադրության մեջ։

Բժշկական ապրանքների իրավական կարգավորումները

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բացի այլ երկներից դիմակների ու արտահագուստի ներկրումը, Հայաստանում ևս սկսեցին արտադրվել ու վաճառվել բժշկական դիմակներ ու հանդերձանք։

Բժշկական դիմակներն ու հագուստը ենթակա են պարտադիր պետական գրանցման, և դա կարգավորվում է ԵԱՏՄ N299 որոշմամբ։ Բժշկական ապրանքները ենթակա են սանիտարա-համաճարակաբանական և հիգիենիկ գնահատման և պետք է համապատասխանեն այդ նորմերին։ Վերահսկողությունն իրականացնողն Առողջապահաության նախարարությունն է։

Բժշկական անձնակազմի համար նախատեսված արտահագուստն ու դիմակները, նախքան շրջանառության մեջ մտցնելն ուօգտագործելը, պետք է ացնեն մի շարք փորձաքննություններ, որպեսզի անվտանգ լինեն ոչ միայն անձնական կիրառման համար, այլև չվնասեն մյուս բուժաշխատողներին կամ հիվանդներին։

Վերը նշված N299 որոշման համաձայն՝ բժշկական պաշտպանիչ միջոցներն ու դիմակները պետք է անցնեն անվտանգության հավաստման հետևյալ փորձաքննությունները՝

  • Նյութերի սանիտարա-քիմիական փորձաքննություն, ինչպես օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման գնահատումը 220 - 360 նմ ալիքների երկարության միջակայքում, նյութերի հոտի սրության գնահատում։
  • Տոքսիկայնության՝ թունավորության գնահատում, օրինակ՝ օգտագործվող նյութերի գրգռիչ հատկությունների գնահատում։
  • Միկրոբիոլոգիական փորձարկումներ, ճառագայթահարման գնահատում։
  • Ֆիզիկական այլ հատկանիշների փորձաքննություն։

Ըստ նույն որոշման՝ բժշկական նշանակության միջոցների ամեն տեսակ՝ դիմակ, հագուստ և այլ պաշտպանիչ միջոց պետք է համապատասխանի այդ որոշման պահանջներին։

Բացի այդ, բժշկական նշանակության միջոցի ամեն տեսակի համար արտադրողը պարտավոր է սահմանված կարգով հաստատել նորմատիվ-տեխնիկական փաստաթղթավորումը։ Բժշկական ապրանքների սանիտարա-հիգիենիկ նորմերի համապատասխանության գնահատման համար դրանց ամեն միավորի վրա պետք է նշել՝

  • Ապրանքի նշանակության և կիրառման ոլորտը։
  • Ապրանքի նկարագրությունը՝ անհրաժեշտության դեպքում նշելով նաև տեսակն ու մարմնի հետ դրա թույլատրելի շփման տևողությունը։
  • Դրա բաղադրությունն ու կիրառման եղանակը։
  • Հիգիենիկ նշանակության տեխնիկական չափանիշներն ու բնութագրերը (եթե բժշկական տեխնիկա է)։
  • Արտադրման ամսաթիվը։
  • Ցուցումներ՝ անվտանգ կիրառման համար։

 

 

Ու՞մից և ի՞նչ բժշկական դիմակներ և արտահագուստ է գնել պարետատունը

Կառավարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պարետատունը  չինական «Hunan Machinery & equipment» ընկերությունից գնել է 100 000 հատ KN95 դիմակ՝ 61 մլն 140 հազար դրամի և 30 000 հատ N95 դիմակ՝ 36 մլն 684 հազար դրամի։ 

Բացի այդ, գնվել է 20 000 պաշտպանիչ հանդերձանք՝ չինական «HEBEI LINK-ALL SUPPLY CHAIN MANAGEMENT CO» ընկերությունից՝ 224 մլն 400 դրամի։

Տեղական 9 արտադրողից պարետատունը բժշկական արտահագուստ է գնել, որից 4-ը անհատ ձեռնարկատերեր են։

Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։

Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։

Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի ( 99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։ Նույն արտահագուստից 1000 հատ ընկերությունը նվիրել է։ Այս ընկերության մասին հայտնի է միայն այն, որ գրանցված է Դուբայում, այլ տեղեկություն համացանցում չկա. պարզ չէ՝ այդ ընկերությունը կարո՞ղ է արտադրել բժշկական ապրանքներ, թե ոչ։

Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։

«ԱՆՄԱՐ» ընկերությունից կառավարությունը ձեռք է բերել «Տայվեկ» (tyvek) արտահագուստ՝ 10 000 հատ՝ 35  մլն դրամ արժողությամբ։ Դրանք ամերիկյան «Dupont» ընկերության արտադրանքն են։

«Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից գնվել է 14 մլն 252 հազար դրամի արտահագուստ՝ 1018 հատ, մեկ միավորի արժեքը՝ 14 000։ Ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորանքի և գործիքների մեծածախ առևտրով։ Մարտի 30-ին «Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից 360 000 դրամի պաշտպանիչ նյութեր և ապրանքներ է գնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից. 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել