Հուլիսի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը
21:11 - 08 հուլիսի, 2020

Հուլիսի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

Հուլիսի 9-ին «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Հայտնում ենք, որ ս/թ հուլիսի 9-ին (ժամը՝ 12։40-ին) «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով www.S7.ru կայքից կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից (երրորդ մուտքի հարևանությամբ)։

Ավիաընկերության փոխանցմամբ, տոմսի արժեքը՝ սկսած 8 հազ․ ռ․: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել