Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։

«Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալը առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումը ու 2015-ից հանքը լքելը»,- նշված է ֆեյսբուքյան էջում։

Թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթ է, որն առաջանում է բաց ապարաշերտերում, և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղները ու թափվում ջրային ավազաններ, ներծծվում հողում: