Աղտոտված արագիլների փետուրները ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների
15:42 - 08 հուլիսի, 2020

Աղտոտված արագիլների փետուրները ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վերջին օրերի ընթացքում ուսումնասիրություններ է կատարում Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։

ԲԸՏՄ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել