Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի
21:12 - 07 հուլիսի, 2020

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ Այդ չվերթներով ևս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել