Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ․ Արսեն Թորոսյան
12:50 - 07 հուլիսի, 2020

Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ․ Արսեն Թորոսյան

Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ: Երեկ  վարչապետն էլ  հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ  արտակարգ դրությունը կերկարի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս իր խոսքում նշեց․

«Բայց մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին, այսինքն, եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակում պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակ կրել սոցիալական հեռավորություն և այլն: Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, սակայն արտակարգ դրությունով պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։ Հակառակ դեպքում կլինի պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով»:

Լրագրողների այն դիտարկամը, որ առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, մինչդեռ շատ պատգամավորներ այցելու են, նաև այն, որ վարչապետը նախարարի դիրքորոշմանը հակասող հայտարարություն էր արել՝ նշելով, որ միակ պահանջը դիմակ կրելն է, սոցիալական հեռավորություն պահպանելը: Թորոսյանը դիտարկմանն ի պատասխան ասաց․

«Մենք մարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք՝ սահմանված կանոների շրջանակներում, բայց պետք է գիտակցենք նաև այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը: Այո, կյանքը շարունակվում է Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, բայց նույնիսկ սահմանված կանոններն իրենց մեջ ինչ-որ ռիսկ են պարունակում: Հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան այլ տեսակները, որովհետև հանրային սննդի, ընդհանրապես սնվելու պրոցեսում դու գործողություններ ես իրականացնում, որի ժամանակ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաբերում շրջակա միջավայր և տարբեր մարդկանց վարակման պատճառ դառնալ, դրա համար ես որպես մեծ ռիսկայնություն ունեցող վարքագիծ նշել էի նաև դա: Ուրիշ ռիսկային բաներ էլ կարող եմ նշել, օրինակ երգեցողությունը ամենառիսկային  գործողության տեսակներից մեկն է, որովհետև մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչում  շրջակա միջավայր և կարող են վարակել կողքի մարդկանց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել