Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան
12:25 - 07 հուլիսի, 2020

Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Զուգահեռ ընթանում են և՛ պատվաստանյութի մշակումը,  և՛ դեղորայքի մշակումը, ու մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում։ Որպես օրինակ ՝ռեմդեսիվիր դեղորայքի  խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես մեկ շաբաթ հետո կլինի Հայաստանում, ռուսականան աֆիվավիրի բանակցություններն ենք տանում , ինչպես նաև  ճապոնական և ռուսական ֆավիպիվավիր դեղորայքի բանակցություններն ենք տանում, ճապոնականից արդեն ստացել ենք , այն մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ ստեղծվող պատվաստանյութերին և դրանց գնման գործընթացին։ Նախարարն իր խոսքում նշեց․

«Այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով։ Աշխարհում  այս պահին մշակվում են մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։ Կոնսեսուսային մի իրակվիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է։ Այդ համոզումը շատ կարևոր է, որվհետև այդ համոզումը եկել է ժամանակի ընթացքում, սկզբում այդ համոզումը չկար և մենք  ամբողջ աշխարհում  անորոշության մեջ էինք ապրում։ Այդ համոզմանը, զարգացմանը զուգընթաց երկրները քննարկում են ապագա, վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը։ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է, ամենահավանական , վերջնական պրոդուկտներից մեկն է, բայց միակը չէ, այնտեղ կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր, որոնց պատվաստանյութերը այլ հիվադնությունների դեմ՝ գրիպի, կարմրուկի և այլն, մենք միշտ գնել ենք, այսինքն մենք միշտ օգտագործել ենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, ինչը շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար։

Այս հիվանդության համար, իհարկե նախնական բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են  և այստեղ նույնպես, արդեն ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ են։ Անորոշություններից մեկն այն է, որ տարբեր երկրներ  ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ, օրինակ մի քանի օր առաջ անգլիական մի պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 միլիոն դոզա ապագա պատվաստանյութ՝ իր բնակչության համար, ինչը նշանակում է, որ այլ պետությունները դրան հասանելիություն չեն ունենա, քանի որ ենթադրաբար նրանք ուշացել են։ Հիմա, կարծես թե մրցավազքի նման մի բան կա ՝ բոլորը փորձում են դեռ չարտադրված, չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել։ Իհարկե, բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ են գնում, սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե՛ ուղիղ արտադրողների հետ, և թե՛ հավաքական գնորդների հետ՝ Յունիսեֆի, ԱՀԿ-ի, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասար բաժանել։

Պատվաստանյութը փաստացի միակ բանն է լինելու, որը մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների,  առանց սոցիալական հեռավորության կյանքին և ես կոչ եմ անում, այս ամեն ինչին նայել հատկաես այս լույսի ներքո, որովհետև այլ պարագայում դժվար է լինելու վերադառնալ մեր սովորական կյանքին»։ 

Լրագրողների այն հարցին,որ նախկինում պատվաստանյութերը փորձարկվում էին շատ երկար ժամանակ, նույնիսկ մի քանի տարի, իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համար քիչ ժամանակ է տրամադրվել, նախարարը պատասխանեց․
«Այո՛, պատվաստանյութերը փորձարկվում էին տարբեր ժամանակահատվածներում ՝ տարբեր տարիներով, եղել են պատվաստանյութեր, որոնք փորձարկվել են 10, 3-4 տարի, սակայն իրավիճակը և գիտական առաջընթացը մարդկությանը թույլ են  տալիս հիմա փորձարկումներն անել ավելի արագ։ Փորձարկումներն արվում են երեք բազայով՝ կենդանինների վրա, հետո փոքրաթիվ մարդկանց վրա՝ տասնյակների, հետո հարյուրների, հետո 10 հազար և ավելի մարդկանց վրա։ Դրանց արդյուքնների ամփոփումից հետո են միայն դրանք ստանում վերջանական գնահատական, երբ գնահատվում է երեք հիմանական բան՝  ինչքանո՞վ են դրանք առաջացնում հակամարմիններ, ի՞նչ մակարդակի և ի՞նչ դոզայով ներարկելու դեպքում։ Երկրորդը անվտանգությունն է, թե արդյո՞ք դա մարդու վրա առաջացնում է այլ հետևանքներ և երրորդը՝ համաճարակաբանական նշանակությունն է, թե ինչքանո՞վ է այն իջեցնում վարակվածության տոկոսը։ 
Բազմիցս նշել եմ և հիմա էլ հաստատում եմ, որ վակցինաները մարդկության պատմության մեջ հայտնաբերված ամենանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ, քան օրինակ սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան վակցինաները, որոնք ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում, հակցուցումները ճիշտ են պահպանվում։ Մենք երկար տարիներ  որևէ կողմնակի էֆեկտ չենք ունեցել պատվաստանյութերից և աշխատելու ենք չունենալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել