Ալիևը իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|
23:00 - 06 հուլիսի, 2020

Ալիևը իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։


- Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների ներխուժումը ԱԳ նախարարություն և Մամեդյարովի մտերիմներից մեկի ձերբակալությունը: Ի՞նչ է տեղի ունենում Բաքվում:

- Նախօրեին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ներխուժել էր արտգործնախարարության շենք, և արդյունքում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ Այդ թվում ձերբակալվել էր գործերի գծով կառավարիչ Վարհադ Մուլազադեն, որը համարվում է նախարար Էլմար Մամեդյարովի մանկության ընկերը և նրա ամենամտերիմ կադրերից մեկը, ինչպես նաև ֆինանսական կառավարման վարչության ղեկավար Լամիա Ջանահմեդովան։ Մի շարք այլ պաշտոնատար անձինք ևս ձերբակալվել են, նրանց վերաբերյալ տեղեկություն այս պահի դրությամբ չկա։ Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում էր, որ պաշտոնն օգտագործվել է պետությանը հակասող գործողություններ ձեռնարկելու համար։ Բայց հավելյալ պարզաբանում դրա հետ կապված չկար։

Այս գործընթացներն ուշագրավ են, քանի որ մոտ մեկ ամիս առաջ Մամեդյարովը ինքն էր դիմել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն, նշելով, որ զրպարտում են իրեն և կեղծ տեղեկություններ տարածում։ Խոսքը մասնավորապես Նյու Յորքում նրա ձեռք բերած անշարժ գույքի մասին էր, որը բուռն արձագանք ստացավ, թե՛ ադրբեջանական մամուլում, թե՛ սոցցանցերում։

Մի ուշագրավ փաստ ևս նշեմ, երբ խոսում ենք գործողությունների մասին, նույն այդ օրերին, որ Մամեդյարովի կոռուպցիոն հնարավոր գործարքների մասին հրապարակումներ էին արվում, ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան TV» կայքը մի լուր հրապարակեց։ Վերնագիրն էր «ԱԳՆ, թե՞ դավաճանություն»։ Այդ բառերի ադրբեջանական թարգմանությունները թույլ տալիս են անել խոսքային այդ մանյովրը։ Եվ նշվում էր, թե ինչ գործունեությամբ է զբաղվում Մամեդյարովը, որ ամբողջությամբ փաստացի իր պաշտոնը օգտագործում է հարստանալու համար, այլ ոչ թե իրենց շահերը ներկայացնելու համար։ Ընդ որում, դժգոհությունը առանձնակի մեծ էր Ադրբեջանում, թե՛ արտգործնախարարից, թե պաշտպանության նախարարից: Շուշիում տեղի ունեցած հայտնի երդմնակալությունից հետո առանձնակի սրվել են տրամադրությունները այս երկու պաշտոնյաների նկատմամբ։

Ալիեւը դա անում էր շուտվանից։ Իմ կարծիքով, նա իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար։ Կադրերից մեկն էլ նաև նախագահի աշխատակազմում ակտիվ գործունեություն ծավալող, արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևն է, որը մինչև համավարակը նաև որոշ այցեր էր կատարում տարբեր երկրների մայրաքաղաքներ, հանդիպումներ ունենում և որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, նա ոչ այնքան դրական է արձագանքել ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ունեցած կարևորագույն դերին։ Եվ այդպես նա փորձում է ինչ-որ դիվանագիտական խաղեր իրագործել։ Այդ ֆոնին դա ևս արժանահիշատակ է և կարծում եմ կարևոր է նկատի ունենալ։

Շարունակությունը՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել