Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Արայիկ Հարությունյանը հրավիրել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
21:50 - 06 հուլիսի, 2020

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Արայիկ Հարությունյանը հրավիրել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ  կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել