Առաջիկայում, առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
18:49 - 06 հուլիսի, 2020

Առաջիկայում, առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը, չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում, արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ, չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում, առնվազն մեկ անգամ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,-մանրամասնեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել