azatutyun.am: Կորոնավիրուսի վարակակիրների թվով Հնդկաստանն առաջ անցնելով Ռուսաստանից հայտնվել է երրորդ հորիզոնականում։

Հուլիսի 6-ի տվյալներով՝ երկրում հաստատված դեպքերի թիվը 697 հազար 836 է, որից մոտ 24 հազարը հաստատվել է վերջին քսանչորս ժամվա ընթացքում, զոհերի ընդհանուր ցուցանիշը շուրջ 20 հազար է:

Վարարակիրների թվով երկրորդ երկիրը համարվող Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է ավելի քան 26 հազար նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիոն 603 հազարի, մահացածների թիվը հասել է 64 հազար 867-ի:

Վարակի բռնկման օջախը համարվող Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է ընդամենը 15 նոր դեպք՝ մեծամասնությունը առանց ախտանիշների:

Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 11,5 միլիոնին, մահացածներինը՝ 534 հազարին: