30 տոկոսով կփոխհատուցվի փետրվարին 10.001 դրամից 25.000-ի էլեկտրաէներգիա և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառումը
 |armtimes.com|
19:41 - 30 ապրիլի, 2020

30 տոկոսով կփոխհատուցվի փետրվարին 10.001 դրամից 25.000-ի էլեկտրաէներգիա և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառումը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն ընդլայնել է վարձավճարների փոխհատուցման սանդղակը: Մինչ այժմ աջակցություն են ստացել մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում ունեցողնեը: Կառավարության նոր որոշմամբ, աջակցություն կստանան փետրվարին 10.001 դրամից մինչև 25.000 դրամ ելեկտրաէներգիա սպառած, և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառում ունեցած քաղաքացիները: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Կունենանք 207 հազար 837 էլէկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ: Այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս կփոխհատուցվի: Խոսքը 424 հազար 972 բաժանորդի մասին է»,- ասաց վարչապետը:

Աջակցություն կստանան նաև չգազաֆիկացված համայնքների բնակիչները: Նման 310 գյուղ կա ՀՀ-ում: Այդ գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել