30 միլիոն դրամ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու համար |aysor.am|
07:39 - 10 հոկտեմբերի, 2019

30 միլիոն դրամ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու համար |aysor.am|

aysor.am: Կառավարությունը 30 միլիոն դրամ կհատկացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։

«Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:

Կառավարության որոշման մեջ նշված է, որ մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել