Հնդկաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 13,856 դեպք
19:35 - 05 հուլիսի, 2020

Հնդկաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 13,856 դեպք

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն, այսօրվա դրությամբ, 11,448,554 է, մինչ այս պահը մահացել է 534,861 հոգի, ապաքինվել՝ 6,480,776 հոգի։

Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ կա, ընդհանուր առմամբ, 2,947,496 վարակակիր, մահացել է 132,374 մարդ, ապաքինվել է 1,260,695 մարդ։

Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակակիր մարդկանց թիվը 1,578,376 է, մինչ այս պահը մահացել է 64,365 հոգի, ապաքինվել՝ 978,615 հոգի։

Բրազիլիային հաջորդում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։

Հնդկաստանն առաջին տեղում է մեկ օրում գրանցված վարակակիրների թվով, այստեղ 24  ժամում գրանցվել է վարակի 13,856 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը երկրում 687,760 է։ 

 

Աղբյուրը՝ worldometers.info:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել