21։18- Հուլիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

18։54- Մշտադիտարկումներ են իրականացվել Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։ Դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

 

18։31-  Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ [ԱԱՏՄ]

 

18։07- Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ: [ՍԱՏՄ]

 

14:50- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երեկ հաստատվել է վարակի 21 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։ [Շիրակի մարզպետարան]


11:35-  Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։ Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]


10:55- Թարմացվել է  05.07.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -28606 (+706)
Առողջացածներ - 16140 (+205)
Փաստացի բուժվողներ -11824
Ընդհանուր թեստեր - 122682 (+2,437)
Մահվան ելքեր - 484 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –158 (+1) [ՀՀ ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․07․20 (թարմացվող)