armtimes.com: Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է:
20-ամյա տղամարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:
Դեպքով զբաղվում է հայկական կողմը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:
comment.count (0)