ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը
18:09 - 04 հուլիսի, 2020

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:

Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել