24news.am: v class="field-paragraph-content label-hidden item">

«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի մի շարք գյուղերում՝ Հայում, Ակնաշենում, Երասխահունում, և նկարահանել են կեղտոտված արագիլների:

Ըստ բնապահպանների՝ մարզում արագիլները շարունակ կեղտոտվում են, և եթե այդ միտումը շարունակվի, արագիլները կսկսեն սատկել։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում աղտոտված արագիլների լուսանկարներ էին հայտնվել Արարատի մարզի գյուղերից։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություն էր արել և հայտարարություն տարածել, որ աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։

Տեսանյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: