Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․07․20 (թարմացվող)
21:30 - 04 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․07․20 (թարմացվող)

20։25-  Իսպանիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկումների պատճառով մեկուսացման մասին նոր հրահանգ են արձակել Կատալոնիայի Լյեյդա նահանգում բնակվող 200 000 քաղաքացիների համար: Սա առաջին սահմանափակումն է, որն իշխանությունները կիրառում են հունիսի 21-ին երկրում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո: Ռեժիմի չեղարկումից հետո մոտ 50 բռնկման դեպքեր են գրանցվել երկրի ողջ տարածքում, սակայն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սեգրիա շրջանը: Իսպանիայում  մինչ օրս արձանագրվել է վարակման ավելի քան 297 հազար դեպք, որոնցից ավելի քան 28 000-ը՝ մահվան ելքով: |tert.am|

 

18։06-  Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել: Իրանի նախագահը կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով։ |armenpress.am|

 

17:07- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը, իսկ մահացածների թիվը՝ 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Երկրորդ տեղում է Բրազիլիան, իսկ երրորդը ՌԴ-ն է: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: |armenpress.am|

 

16:25- Ցանկացած երկրից Վրաստան ժամանող գործարարները կա՛մ պետք է իրենց հաշվին 14 օր ինքնամեկուսացված մնան բարձրակարգ հյուրանոցում, կա՛մ յուրաքանչյուր երեք օրը մեկ վճարովի թեստեր հանձնեն։ Նոր կանոնների մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Վրաստանի՝ դրսից վերադարձող քաղաքացիների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստերն անվճար են։ |azatutyun.am|

 

16:13- Փաբերը, ռեստորանները, վարսավիրանոցները և կինոթատրոնները Մեծ Բրիտանիայում երեք ամսվա ընթացքում առաջին անգամ բացում են իրենց դռները կորոնավիրուսի սահմանափակումների թուլացումից հետո: Վերաբացվող բիզնեսները պետք է պահեն սոցիալական հեռավորության խիստ պահանջը: |armenpress.am|

 

14:50- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 168 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է  10027 պացիենտ: Օրվա ընթացքում հաստատվել է վարակի 6632 նոր դեպք, ընդհանուր՝ 674515 դեպք: |aysor.am|

 

12:02- Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, առողջացել է ևս 4 պացիենտ: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է մարդ: |aliq.ge|

 

11:18- Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, մահացել է 7 մարդ: Համաճարակի սկսվելուց ի վեր հաստատվել է վարակի  196 096 դեպք, մահացել է 9010 մարդ: |aysor.am|

 

10:19- ԱՀԿ-ն շուտով կունենա կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքի կլինիկական փորձարկումների արդյունքները։ Այս պահի դրությամբ մոտավորապես  5500 բուժառու աշխարհի 39 երկրում ներգրավված է Համերաշխության փորձարկումների նախաձեռնության շրջանակներում։ Մենք ակնկալում ենք ունենալ միջանկյալ արդյուքները մոտակա երկու շաբաթվա ընթացքում: |reuters.com|

 

09:23- Ֆրանսիայի դատախազությունը քննություն է սկսել կորոնավիրուսի ժամանակ նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպպեի գործունեության վերաբերյալ։ Նրանից բացի՝ հետաքննություն է սկսվել նաև առողջապահության նախկին նախարար Ագնես Բուզինի դեմ, որը հրաժարական տվեց փետրվարին, ինչպես նաև նրան փոխարինած Լիվեր Վերանի դեմ։ |france24.com|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել