Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․07․20 (թարմացվող)
22:42 - 03 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․07․20 (թարմացվող)

21:30-  Վստահություն նրանում, որ կգա վարակի երկրորդ ալիքը, չկա։ Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ։ [ԱՀԿ Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայան] |armenpress.am|


19:10- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ: |armenpress.am|


16:10- Վրաստանում լաբորատոր հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկը զբոսաշրջային Բաթումիում է: Դեպքը «ներմուծված է», Աջարիայում այսօր PCR թեստ է անցել 343 մարդ, միայն մեկի մոտ է հաստատվել վարակը: Աջարիայի  «Ջերմության կենտրոններում» շնչառական վարակի ախտանիշներով 36 կա: Բժիշկները սպասում են նրանց անալիզների պատասխանին: |aliq,ge|


16:00- Այսօր Եվրոպական հանձնաժողովը թույլատրել է հակավիրուսային Ռենդեսիվիր դեղամիջոցի վաճառքը կորոնավիրուսի բուժման համար։ «Կովիդի բուժման առաջին դեղամիջոցի վաճառքի թույլտվությունը, որը տրվել է այսօր, կարևոր քայլ է կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է ԵՄ Առողջապահության հանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը։ Միաժամանակ նշենք, որ ԱՄՆ-ն դեղամիջոցի տեղական արտադրող Gilead ընկերությունից  գնել է Ռեմդիսիվիրի 3 ամսվա արտադրվելիք պաշարը։ |BBC||cgtn.com|


15:25- Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների իրական թիվը կարող է 10 անգամ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը, սակայն, ելնելով համակարմինների թվի վերլուծությունից, կարելի է ասել, որ մահացությունը շատ ավելի ցածր է՝ 0.6 տոկոս, այլ ոչ թե 5, 6 կամ 7 տոկոս։ [ԱՀԿ ավագ գիտնական Սոումյա Սվամինատան] |azatutyun.am|


11։51-  Նախորդ 1 օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 943 է: 821 մարդ բուժվել է, 15-ը՝ մահացել: |aliq.ge|

 

11։02- Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ: Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկու շաբաթ առաջ էր: ԱՄՆ-ում համաճարակաբաններն իշխանություններին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: |azatutyun.am| 

 

10։29- Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1.543 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, արձանագրվել է վարակման 202․284, իսկ մահվան՝ 5․167 դեպք։ |ermenihaber.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել