«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով
15:44 - 02 հուլիսի, 2020

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել