armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։
«Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների Հայաստանում ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է։
«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
comment.count (0)