Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները 

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

ՀՎՍ վարչության թիվ 1

[email protected]

011-544-080

ՀՎՍ վարչության թիվ 2

[email protected]

011-549-103

ՀՎՍ վարչության թիվ 3

[email protected]

011-544-287

ՀՎՍ վարչության թիվ 4

[email protected]

011-548-908

ՀՎՍ վարչության թիվ 5

[email protected]

011-549-262

ՀՎՍ վարչության թիվ 6

[email protected]

011-549-308

ՀՎՍ վարչության թիվ 7

[email protected]

023-249-474

ՀՎՍ վարչության թիվ 8

[email protected]

023-129-505

ՀՎՍ վարչության թիվ 9

[email protected]

023-539-401

ՀՎՍ վարչության թիվ 11

[email protected]

031-299-660

ՀՎՍ վարչության թիվ 12

[email protected]

028-139-706

ՀՎՍ վարչության թիվ 13

[email protected]

026-321-582

ՀՎՍ վարչության թիվ 15

[email protected]

022-259-590

ՀՎՍ վարչության թիվ 16

[email protected]

032-279-959

ՀՎՍ վարչության թիվ 18

[email protected]

028-459-790

ՀՎՍ վարչության թիվ 19

[email protected]

022-371-765 

ՀՎՍ վարչության թիվ 20

[email protected]

011-544-177