tert.am: Եվրամիությունը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիների մուտքը հուլիսի մեկից կթույլատրվի ԵՄ տարածք:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, խոսքը 14 երկրների մասին է, որոնք «անվտանգ» են ճանաչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: ԱՄՆ, Բրազիլիան և Չինաստանը բացառվել են ցանկից:

ԵՄ-ի սահմանած «անվտանգ» երկրների ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը: