Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 529-ի վիճակը գնահատվում է ծանր, 123-ինը՝ ծայրահեղ ծանր․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
19:30 - 29 հունիսի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 529-ի վիճակը գնահատվում է ծանր, 123-ինը՝ ծայրահեղ ծանր․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք և հենց մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել