Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․  Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|
20:15 - 27 հունիսի, 2020

Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

 

- Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը Հայաստանի մասին, որտեղ նա նշում է, որ Հայաստանի անկախության շրջանի այս ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

- Ալիևի այս ելույթն ամբողջությամբ արտահայտում է այն վախերը և սարսափները, որ նա ունի ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ: Գաղտնիք չէ, և ես բազմիցս դրան անդրադարձել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը և հստակ որոշակի շրջանակներ թեկուզ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հաջորդած պրոցեսները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով, և իրենք տեսնում են ժողովրդավարության և անվտանգության հետ ուղղակի կապ: Նաև ՀՀ վարչապետի պատրաստակամությունն՝ ուղղակի երկխոսելու կամ կոչով դիմելու Ադրբեջանի ժողովրդին, վստահ եմ՝ հարուցել է Ալիևի վախերը, և նա փորձում է տարբեր մանիպուլյացիոն ձևերով հարցականի տակ դնել ժողովրդավարական արժեքները և իրավական պետություն կառուցելու կարևորությունը: Դա, իմ համոզմամբ, իր՝ որպես բռնապետի խորքային վախերի արտացոլման ապացույցն է:

Հայաստանում ընթացող ներքին իրավական պրոցեսներին պիտակներ կպցնելու կամ տարբեր որակումներ տալու փորձերն ամբողջությամբ ձախողված են, որովհետև Ալիևը թող երբեք չմոռանա, որ ինքը գործ ունի հաղթանակած պետության և հաղթանակած ժողովրդի հետ: Մենք կարող ենք ունենալ տարբեր, անգամ հակասող մոտեցումներ երկրի զարգացման վերաբերյալ տեսլականների վերաբերյալ, բայց անվտանգության և մեր ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու հարցում մենք ավելի քան միասնական ենք:

-Սերժ Սարգսյանըանդրադառնալով Ալիևի հայտարարությանընշել էորԱլիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայկառավարիչների պատճառովբայց նա պետք է լավ հիշիոր սրանքինչպես և իր ռեժիմըանցողիկ ենԻնչպե՞ս եք գնահատում նման որակումները:

- Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը, հավանաբար էմոցիաների ազդեցության և սխալ ուղղորդման արդյունքում, հանդես եկավ ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես ուղղակի նեղ կուսակցական ղեկավար և փորձում է Ալիևի ելույթն օգտագործել ի շահ իրեն, փորձելով ինչ-որ համեմատություններ անել: Եթե Սերժ Սարգսյանը փոքր ինչ երկար ընթերցեր Ալիևի ելույթը, ապա կտեսներ, թե ինչպես է խոհանոցում ծպտված իր փեսայի տարածած ապատեղեկատվությունը տեղ գտնում Ալիևի ելույթում: Ես կարծում եմ, որ դա պատիվ չի բերում առաջին հերթին Սերժ Սարգսյանին:

 

Շարունակությունը՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել