Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը․ եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել․ Բաբկեն Թունյան |shantnews.am|

18:01 - 27 հունիսի, 2020

shantnews.am: «Նպատակը ոչ միայն սոցիալական է, այլ ունենալ էֆեկտիվ հարկման մեխանիզմ: Մենք էս ամեն ինչը սկսել  ենք հունվարին, երբ կադաստրային արժեքները փոփոխեցինք: Նպատակն է ֆինանսական աջակցություն ապահովել համայնքներին: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, համայնքային բյուջեն է տնօրինելու այդ գումարները»,- Հարկային օենսգրքում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքում կատարված  փոփոխություններն է պարզաբանել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ:

Նա ասել է, որ այժմ աբսուրդային իրավիճակ է՝ համայնքներն իրենց խնդիրները լուծելու համար պետական դոտացիա են ստանում, մինչդեռ պետք է ունենան սեփական միջոցներ:

«Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը: Եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել»,- նշել է Թունյանը և պարզաբանել, որ չի բացառվում, որ գույքահարկը որոշակի ազդեցություն ունենա տվյալ գույքի տիրոջ ֆինանսական վիճակի վրա, գուցե նա փոխի բնակարանը կամ այլ բիզնես սկսի ֆինանսական ծախսը թեթևացնելու համար:

Նաև հնարավոր են սոցիալական աջակցության ծրագրեր այն մարդկանց համար, որոնք իսկապես ի վիճակի չեն վճարել այդ հարկը:

Թունյանը հիշեցրել է, որ գույքահարկն ավելանալու է 6 տարվա ընթացքում, և մինչ այդ մարդկանց եկամուտները այնքան կավելանան, որ այդ հարկը զգալի մեծ գումար չի լինի:

ԱԺ-ն հունիսի 26-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է գույքահարկը բարձացնելու մասին օրենսդրական փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր այդ բարձրացումը կատարել աստիճանական, ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: Առաջարկն ընդունվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել