Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|
13:48 - 27 հունիսի, 2020

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ:

«Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոնսիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասաց նա:

Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: 

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել