ՌԴ հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրանքները հանգեցրել են դիվանագետների նկատմամբ սպառնալիքների․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն |news.am|
10:26 - 27 հունիսի, 2020

ՌԴ հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրանքները հանգեցրել են դիվանագետների նկատմամբ սպառնալիքների․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն |news.am|

news.am: Մոսկվայի հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների անհիմն եւ անանուն մեղադրանքները հանգեցրել են Վաշինգտոնում ռուս դիվանագետների նկատմամբ սպառնալիքների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը:

«Մոսկվայի հասցեին ամերիկյան ԶԼՄ-ների (մասնավորապես, The New York Times-ի) անհիմն եւ անանուն մեղադրանքները հանգեցրել են Վաշինգտոնում եւ Լոնդոնում ռուս դիվանագետների նկատմամբ սպառնալիքների: ԶԼՄ-ները կեղծ պատմություններ են հորինում առանց հիմքերի»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ռուսական ինչ-որ հետախուզական ստորաբաժանում «Թալիբան» շարժման գրոհայիններին կոչ է արել հարձակում գործել ամերիկացի զինծառայողների վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել