Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|
15:53 - 26 հունիսի, 2020

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Տեղեկությունը հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: 

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել