ՏԿԵ նախարարի տեղակալը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարի հետ
15:24 - 26 հունիսի, 2020

ՏԿԵ նախարարի տեղակալը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Վասիլի Կոզլովի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք քաղաքային շրջանների ներկայացուցիչներ՝ ինչպես Սվերդլովսկի շրջանից, այնպես էլ ՀՀ քաղաքներից։ Հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ որպես հարթակ, որը լայն հնարավորություններ կարող է ստեղծել սոցիալական, մշակութային, երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև գործարար ոլորտներում հեռանկարային նախաձեռնությունների համար։

Հանդիպման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամը, և հետագա համագործակցությունը տեղի կունենա անմիջական հանդիպումների և փոխադարձ այցերի ձևաչափով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել