Եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները․ Լիլիթ Մակունց |lragir.am|
13:16 - 26 հունիսի, 2020

Եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները․ Լիլիթ Մակունց |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

Տիկին Մակունց, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ ից դիմումը հետ վերցնելու Քոչարյանի փաստաբանների քայլը, նաեւ կոչը ԼՀԿ–ին՝ Սահմանադրական դատարան դիմելու համար միանալու ԲՀԿ-ին:

Ես կարծում եմ, որ փաստաբաններն այդ քայլով դուրս եկան իրավական դաշտից և արեցին քաղաքական քայլ՝ փորձելով ԼՀԿ-ի արած հայտարարությանն ի պատասխան պարտադրել նրանց դիմել ՍԴ։ Սակայն Լուսավոր Հայաստանի կողմից արված այդ քաղաքական հայտարարությունն, այնուամենայնիվ, միտված էր իրավական գործընթացներին չմիջամտելու և քաղաքական երանգավորումներից խուսափելու համար։ Ստացվում է, որ պաշտպանները հակված են ոչ միայն գործի քննությանն առնչվող իրենց գործողություններն իրականացնելուն, այլև փորձում են քաղաքական երանգ տալ պրոցեսներին։

Լուսավոր Հայաստանը հրաժարվեց՝ հիմնավորելովոր, այնուամենայնիվ, հուլիսի 7-ին քննվելու է գործըԼուսավորի այս քայլը ինչպե՞ս եք գնահատում:

Լուսավոր Հայաստան խմբակցության արձագանքը փաստաբաններին, կարծում եմ, այլընտրանք չուներ։ ԼՀԿ-ն իր պատասխանով արձանագրեց, որ հստակ գիծ պետք է քաշվի քաղաքական և իրավական պրոցեսների միջև, և որ իրենք մնում են հավատարիմ այդ մոտեցմանը։

Տիկին Մակունց, Սահմանադրական Դատարանի ճգնաժամը այսպիսով հանգուցալուծվե՞ց՝ հաշվի առնելով ՍԴ դատավորների տարածած հայտարարությունը և պատասխանը նախարար Բադասյանինոր չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը։

Շարունակում եմ մտածել, որ լավագույն լուծումն, այնուամենայնիվ, հանրաքվեն էր, բայց այս իրավիճակում առավել ընդունելի և միջազգային գործընկերների հետ համաձայնեցված տարբերակը սա էր։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները, սակայն իրավական պրոցեսներին քաղաքական մեկնաբանություններ տալը և անհարկի լարվածություն առաջացնելը՝ օրենքին չենթարկվելու հաստատակամությամբ, չեմ կարծում, որ լավագույն որոշումն է։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը և նաև Ձեր խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվըինչ եք կարծում դժվարություն չի՞ լինելու Սահմանադրական Դատարանի դատավորների ընտրության ժամանակ ապահովել անհրաժեշտ թիվը:

Խմբակցությունում վարակակիրների թիվն այս պահին մտահոգիչ չէ, ուստի այս պահին նման խնդիր չեմ տեսնում։ Ըստ իրավիճակի կպլանավորենք մեր անելիքները։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել