Թուրքիայում 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1458 դեպք |ermenihaber.am|
10:29 - 26 հունիսի, 2020

Թուրքիայում 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1458 դեպք |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հունիսի 25-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 52․303 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.458 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 1.472 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 165.706 մարդ, իսկ 941 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 193․115, իսկ մահվան 5․046 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 135.424-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել