Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, ՀՀ-ն կպարտավորվի վերացնել այդ խախտումը. անընդունելի է սպառնալ՝ ՄԻԵԴ դիմելով. Վլ. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու հայտարարության մասին |tert.am|
14:31 - 24 հունիսի, 2020

Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, ՀՀ-ն կպարտավորվի վերացնել այդ խախտումը. անընդունելի է սպառնալ՝ ՄԻԵԴ դիմելով. Վլ. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու հայտարարության մասին |tert.am|

tert.am:  Յուրաքանչյուրիս իրավունքն է, սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության համապատասխան գործիքներին, այդ թվում՝ ՄԻԵԴ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, որ եթե սահմանադրական փոփոխությունների որոշմամբ իրեն կամայականորեն հեռացնեն պաշտոնից, պատրաստ է դիմել ՄԻԵԴ, և որ այդ քայլին, հավանաբար, կգնան մյուս երկու դատավորները ևս:

«Սպառնալ նրանով, որ դիմելու են ՄԻԵԴ, իմ կարծիքով, անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանի Հանրապետությունը կպարտավորվի այդ խախտումը վերացնել, եթե չարձանագրի, ապա հարցը կհամարվի փակված: Այս պարագայում ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Ալվինա Գյուլումյանի այն դիտարկմանը, թե պաշտոնից ազատվելն իրեն չի վերաբերում, քանի որ պաշտոնավարում է 2014-ից, և 12 տարին չի լրացել, ԱԺ պատգամավորն ասաց, թե Գյուլումյանի նշանակումը, լիազորությունների դադարեցումը, հետո վերստին նշանակումը բավականին հետաքրքիր գործընթաց է:

«Ինձ թվում է ՝ ճիշտ կլինի նրա հետ քննարկել այս հարցը, բայց ես ավելի անկեղծ ու բաց կլինեմ՝ ես ՍԴ աշխատանքի անցել եմ 2003 թվականին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր, և դա շատ հետաքրքիր էր, որովհետև տեղի ունեցավ նիստով, և Գյուլումյանը չզլացավ վկայակոչել դեռևս 1970 թվականին ընդունված աշախատանքային օրնեսգիքրն ու ասաց, որ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն կամ համարժեք պաշտոնը, ինչը, իմ խորին համոզմամբ, բացարձակապես չէր բխում և հիմա էլ չի բխում այն տրամաբանությունից, որն առկա էր ընտրովի պաշտոններ նշանակելու հարցում»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ tert.am-ում

   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել