ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց»։