Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտնեց |news.am|
12:32 - 24 հունիսի, 2020

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտնեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնեց։

Պաշտպանական կողմը 2-րդ անգամ դատավոր Գաբրիելյանին ներկայացրել էր  ինքնաբացարկով հանդես գալու միջնորդություն։

Ավելի վաղ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի ցուցմունքը, որն այդ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել